Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին մտադիր է քաղաքացիություն վերադարձնել 10 հազար մարդու


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է արագացված կարգով երկրի քաղաքացիությունը վերադարձնել ավելի քան 10 հազար նախկին քաղաքացիների, որոնք այլ երկրների քաղաքացիություն են ստացել: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեն:

Հիշյալ ավելի քան 10 հազար անձինք Վրաստանի քաղաքացիությունից զրկվել են ավտոմատ կերպով՝ այլ երկրների քաղաքացիություն ստանալուց հետո․ արդարադատության նախարարության տրամադրած տվյալների հիման վրա նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագրերը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մանջղալաձեն ասել է, որ նախկին քաղաքացիները կարող են ինչպես գրավոր, այնպես էլ էլեկտրոնային փոստով դիմել արդարադատության նախարարություն, որպեսզի երկրորդ քաղաքացիությունը տրամադրվի արագացված կարգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG