Մատչելիության հղումներ

Օհանյանը ընդունել է մահացած զինվորի ծնողներին


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է հուլիսի 5-ին նախարարության N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Լալազարյանի ծնողներին՝ Աբրիկ Լալազարյանին և Անահիտ Հայրապետյանին:

Ընդունելությանը մասնակցել են պաշտպանության նախարարի տեղակալը, պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետը և նախարարության աշխատակազմի ղեկավարը:

Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանը իր ցավակցական խոսքն է հայտնել մահացած զինվորի ծնողներին և հավաստիացրել, որ նախարարության քննչական ծառայության և ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու, բազմակողմանի և լրիվ քննությամբ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար:

Մահացած զինվորի ծնողները ասել են, որ վստահում են պաշտպանության նախարարին, ինչպես նաև պաշտպանության նախարարության իրավապահ մարմիններին, և իրենք ևս կաջակցեն նախաքննությանը, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG