Մատչելիության հղումներ

Արտակ Բուդաղյանը մեղադրվում է Խաչատրյաններին սպառնալու մեջ


Պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին երեքշաբթի երեկոյան Ստեփանակերտի կայազորային քննչական բաժնում մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասով, ըստ նախաքննական մարմնի՝ սպառնալիքի համար: Փաստաբան Ալումյանը համոզված է, որ մեղադրանքը շինծու է եւ առաջադրված է մյուս կողմի մեղքը թեթեւացնելու միտումով:

XS
SM
MD
LG