Մատչելիության հղումներ

logo-print

Ջոխար Ցարնաևը իրեն մեղավոր չի ճանաչում


Ջոխար Ցարնաևը ամերիկյան հատուկ ծառայությունների հրապարակած լուսանկարներում

Ջոխար Ցարնաևը ամերիկյան հատուկ ծառայությունների հրապարակած լուսանկարներում

Բոստոնյան մարաթոնի պայթյունների կազմակերպման մեջ մեղադրվող Ջոխար Ցարնաևը առաջադրված մեղադրանքների 30 դրվագներից որևէ մեկով իրեն մեղավոր չի ճանաչել:

Ապրիլի 15-ին մարաթոնի եզրագծի մոտ տեղի ունեցած երկու պայթյունները երեք մարդու կյանք են խլել, 260 մարդ վիրավորվել է, ըստ մեղադրանքի՝ Ցարնաևը նաև անվտանգության ծառայության մեկ աշխատակցի է սպանել:

Ցարնաևին, մեղադրանքի համաձայն, ցմահ ազատազրկում է սպառնում: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ դատարանում առավելագույն պատժաչափ են պահանջելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG