Մատչելիության հղումներ

Վանաձորում տաքսի ծառայությունները բարձրացրել են ուղեվարձը


Վանաձորում բարձրացել են տաքսի ծառայությունների գները
please wait

No media source currently available

0:00 0:03:06 0:00
Հուլիսի 7-ից գազի գնի բարձրացման հետևանքով Վանաձորում տաքսի ծառայությունները բարձրացրել են ուղեվարձը:

Այժմ 1-5 կիլոմետրի համար ուղևորը նախկին 500 դրամի փոխարեն վճարում է 600 դրամ, իսկ հաջորդ յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ 120 դրամ (նախկինում 100-ի փոխարեն):

Երթուղային տաքսիների գներն առայժմ անփոփոխ են:

Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գևորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց՝ քանի դեռ Տրանսպորտի և կապի նախարարությունը ուղեվարձի կապակցությամբ նոր որոշում չի կայացրել, ինչպես ներքաղաքային, այնպես էլ ներմարզային տրանսպորտը կշարունակի աշխատել նույն գներով:

«Ներմարզային երթուղիների թանկացում հնարավոր է՝ եթե լինի ընդհանուր որոշում Կառավարության կամ Տրանսպորտի նախարարության կողմից: Իսկ ընդհանրապես թանկացումները որպես այդպիսին մրցութային կարգում բացառված են: Կազմակերպությունները, որոնք շահել են մրցույթը կոնկրետ ժամանակահատվածով՝ 3, 4 կան 5 տարով, իրենց կողմից առաջադրված փոխադրման գինը պարտավոր են պահպանել մինչև պայմանագրի ժամկետի վերջը», - նշեց Գևորգյանը: - «Եթե երթուղի սպասարկողները գտնում են, որ չի արդարացնում, կարող են հրաժարվել, մասնակցել նոր մրցույթին, նոր գին առաջարկել»:

Երթուղայինների վարորդները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, որ ուղեվարձի բարձրացման դեպքում մարդիկ պարզապես կդադարեն օգտվել իրենց ծառայություններից:

«Բարձրացնելը ոչ մեկին ձեռնտու չէ․ ազդում է թե՛ մեր վրա, թե՛ ընդհանրապես հասարակության վրա, մարդկանց վրա, գների աճի վրա, ամեն ինչ վրա», - ասաց միջին տարիքի մի վարորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG