Մատչելիության հղումներ

logo-print

Բուրջանաձեն ասում է՝ հաղթանակի դեպքում Սաակաշվիլին կձերբակալվի


Վրաց ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձե

Վրաց ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձե

Վրաստանի նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն այսօր հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում Միխայիլ Սաակաշվիլին կձերբակալվի:

Բուրջանաձեն «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից էր, Սաակաշվիլիի թիմակիցը, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահը: Այնուհետև նա ընդդիմադիր դարձավ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավարն է:

Հուլիսի 10-ի մամուլի ասուլիսում Բուրջանաձեն հայտարարել է, որ եթե հաղթի նախագահական ընտրություններում, ապա անհապաղ հետաքննություն կսկսվի ապացուցելու, որ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում»-ը, նրա խոսքերով՝ «հանցագործ կազմակերպություն է», և որ «նա [Սաակաշվիլին] կձերբակալվի առաջինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG