Մատչելիության հղումներ

Անդրեասյանը պահանջում է պաշտոնանկ անել Գրիգորիուին


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան ստուդիայում, արխիվ
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան ստուդիայում, արխիվ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր դիմել է երեք միջազգային հեղինակավոր կառույցների, որոնց անդամակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոլդովայի օմբուսդմենները:

Անդրեասյանը, իր աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հորդորել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին և Ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիային այլևս չհրավիրել իրենց միջազգային համաժողովներին Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուին, որը, ըստ Հայաստանի օմբուդսմենի, ստով և անընդունելի, հիշյալ կազմակերպությունների կանոնադրությանը հակասող վարքով իրեն վարկաբեկել է:

«Աուրելիա Գրիգորիուի փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, առավել ևս անարդար են մի ազգի նկատմամբ, ով իր պատմության ընթացքում տեսել է 1915 թվականի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ 1988-1992 թվականներին Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և Շուշիում ենթարկվել է էթնիկ բնաջնջման, մասսայական կոտորածների, խոշտանգումների և տեղահանման», - ասված է, մասնավորապես, Կարեն Անդրեասյանի՝ գործընկերներին հղած նամակում:

Հայաստանի օմբուդսմենը նաեւ Մոլդովայի խորհրդարանական փաստաբանների աշխատանքը համակարգող Անատոլի Մունթեանուի միջոցով այդ երկրի խորհրդարանին է փոխանցել Աուրելիա Գրիգորիուի պաշտոնանկության պահանջն ու դրա իրավական հիմնավորումները:

Գրիգորիուն հուլիսի 4-ին Երևանում հայտարարել էր, մասնավորապես, թե «Հայաստանը ցեղասպանություն է իրականացրել Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ, պատերազմ է հայտարարել հարևանին և օկուպացրել դրա տարածքի 20 տոկոսը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG