Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներ»․ «Հետ կանգնել «ՀայՌուսգազարդ»-ի գործարքից»


«Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարությունը կուսակցության համագումարի ժամանակ, արխիվ
«Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարությունը կուսակցության համագումարի ժամանակ, արխիվ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է հետ կանգնել երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսի՝ «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի վաճառքից ռուսաստանյան «Գազպրոմ»-ին: Այդ մասին ասված է կուսակցության լրատվական ծառայության այսօր տարածած հաղորդագրությունում:

Որպես իր պնդման հիմնավորում՝ «Ազատ դեմոկրատներ»-ը նշում է «թեկուզ միայն այն պարզ պատճառը», որ զրկվելով բաժնեմասից՝ Հայաստանը նաև զրկվում է «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի հետագա վաճառքի ժամանակ նախապատվության իրավունքից, մինչդեռ բաժնեմաս ունենալու իրավունքը հայկական կողմին հնարավորություն է ընձեռում կանխել ընկերության բաժնետոմսերի վաճառքը Հայաստանի համար անցանկալի գնորդին:

«Մենք համոզված ենք, որ այդ գործարքը ընդամենը կարճաժամկետ խնդիրներ է լուծելու և վտանգից բացի, որևէ նպաստ չի բերելու Հայաստանի Հանրապետությանը, ավելին` այս կերպ մենք մաս–մաս զիջում ենք մեր պետության կարևոր ռազմավարական օբյեկտները», - ասված է հայտարարությունում:

«Այստեղ ավելի շատ վտանգվում է Հայաստանի Հանրապետության` առանց այն էլ խնդրահարույց էներգետիկ անվտանգությունը», - համոզված է «Ազատ դեմոկրատներ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG