Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին ազատ և արդար ընտրությունների կոչ է անում


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հատուկ ուղերձով է հանդես եկել աշնանը անցկացվելիք նախագահական ընտրությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք «պետք է դառնան երկրում հիմնարար փոփոխությունների ամենահստակ արտահայտությունը»:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ Իվանիշվիլին նշել է, որ իր քաղաքական թիմը այդ ընտրություններում հաղթելու հավակնություն ու ցանկություն ունի, և հավելել․ - «Սակայն կա առավել կարևոր հավակնություն և ցանկություն՝ անցկացնել Վրաստանում մաքուր, ազատ և արդար ընտրություններ, այնպիսի ընտրություններ, որոնք արժանի են դեպի Եվրոպա ձգտող երկրին»:

«Հենց դա կլինի մեր ընդհանուր հաղթանակը և երկրում ժողովրդավարական քաղաքական կարգի արմատավորումը», - հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Նախագահական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին, ինչպես ի սկզբանե հայտարարվել էր, թեև հետագայում ճշտում էր կատարվել, թե ընտրությունների օրը հոկտեմբերի 31-ն է․ նախագահ Միխեիլ Սաակաշվիիլին անսացել է քվեարկության ակտիվությունը ապահովելու նպատակով այն կիրակի օր նշանակելու՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խնդրանքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG