Մատչելիության հղումներ

Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ


Հայաստանի կառավարության նիստը, արխիվ

Հայաստանի կառավարության նիստը, արխիվ

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագծին:

Թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված հանրապետական պատգամավոր Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը կայացրեց անցած շաբաթ:

Վահե Հակոբյանը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Սյունիքի մարզպետի պաշտոնում նա կփոխարինի Սուրիկ Խաչատրյանին, ով հրաժարական տվեց հունիսի 6-ին՝ Գորիսի իր տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքերից օրեր անց:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG