Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի մասնակիցների եւ հյուրերի հետ


Լուսանկարը՝ նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ նախագահի պաշտոնական կայքէջի
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ փառատոնի մասնակիցները Սերժ Սարգսյանի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի 10-ամյա ուղու, հաջողությունների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին: Նրանք արձանագրել են, որ կինոփառատոնի հեղինակությունը տարեցտարի աճում է, ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG