Մատչելիության հղումներ

Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրվեց


ՊԲ զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին, ով այսօր հրավիրվել էր Ստեփանակերտի կայազորային քննչական բաժին, քիչ առաջ մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով՝ «այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013 թվականի հունիսի 1-ին ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ի սահմաններում մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների հասցեին»:

Բուդաղյանը մեղադրանքը չի ընդունել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, մոտ քսան օր առաջ Բուդաղյանը դիմել էր նախաքննական մարմնին, որպեսզի գործուըմ ներգրավվի որպես տուժող: Նախաքննական մարմինը հետաձգել էր որոշման կայացումը, դա պատճառաբանելով քննչական գործողություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG