Մատչելիության հղումներ

Նշանակվեց Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին ռազմական կցորդը


Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել Զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշված պաշտոնը վերջերս է ստեղծվել, և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդի նշանակումը նպատակ ունի զարգացնել պաշտպանության ոլորտում հայ - ֆրանսիական համագործակցությունը:

Գարեգին Մարգարյանը պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի շրջանավարտ է, Հայաստանի Զինված ուժերում ծառայության մեջ է 1998 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG