Մատչելիության հղումներ

Ասիական զարգացման բանկը Հայաստանն օրինակելի երկիր է համարում


Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Քսիաո Ժաոյին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան - ԱԶԲ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին: Մասնավորապես, արծարծվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին, տեխնիկական աջակցության տրամադրմանը և խորհրդատվական ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի վարչապետը կարևորել է, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործարար համաժողովի անցկացումը` մասնավոր հատվածին Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար:

Քսիաո Ժաոն նշել է, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է հարաբերությունների շարունակականության հարցում: Նրա խոսքով` Հայաստանն օրինակելի երկիր է ՓՄՁ-ների և կանանց ձեռնարկատիրության ծրագրերի գերազանց իրականացման առումով, ինչի համար արժանացել է ԱԶԲ-ի բաժնետերերի բարձր գնահատականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG