Մատչելիության հղումներ

Բաքուն թույլ չի տա «ռեպրեսիաներ» Գրիգորիուի նկատմամբ


Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն ընդունելության է մասնակցում Քիշնեւում Ադրբեջանի դեսպանատանը, 28-ը մայիսի, 2013թ․

Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն ընդունելության է մասնակցում Քիշնեւում Ադրբեջանի դեսպանատանը, 28-ը մայիսի, 2013թ․

Ադրբեջանը «ուշադիր հետևում է» Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի հետ կապված զարգացումներին՝ թույլ չտալու «ռեպրեսիաներ» նրա նկատմամբ: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ այն, ինչ կատարվել է Գրիգորիուի հետ Հայաստանի խորհրդարանում նրա հայտնի ելույթից հետո, տհաճ փաստ է:

«Մենք այժմ սևեռուն կերպով հետևում ենք իրավիճակին, որպեսզի օմբուդսմենը ռեպրեսիաների կամ ճնշման չենթարկվի Մոլդովա վերադառնալուց հետո», - ասել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG