Մատչելիության հղումներ

ՀԱէԿ-ի վթարի դեպքում արձագանքման վարժանք Երևանում


Հայկական ատոմային էլեկտրակայանը

Հայկական ատոմային էլեկտրակայանը

Հուլիսի 9-11-ը Երևանում անցկացվում է ՀԱէԿ-ի վթարի դեպքում ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողով և շտաբային վարժանք:

Վարժանքը կազմակերպել են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը և Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը՝ ռազմաքաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման ծրագրի շրջանակներում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ աշխատաժողովին և վարժանքին մասնակցում են գրեթե բոլոր նախարարություն-գերատեսչությունների, Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերի, տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ-ի դեսպանատան, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ-ի բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչներ:

Վաղը «Ատոմ 2013» շտաբային վարժանքի գործնական փուլին ներկա կլինեն նաև Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG