Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը ընտրություններին ԵԱՀԿ դիտորդների կհրավիրի


Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ

Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ

Այս տարվա հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրությունների ընթացքին հետևելու համար Ադրբեջանը ԵԱՀԿ-ի դիտորդների կհրավիրի: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովը հայտնել է, որ համապատասխան հրավերը իր ղեկավարած գերատեսչությունը կուղարկի համաձայն օրենսդրության՝ ընտրություններից շուրջ 2 ամիս առաջ:

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան, իր հերթին, ողջունել է պաշտոնական Բաքվի այդ մտադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG