Մատչելիության հղումներ

Չինաստանում նախկին նախարարը մահվան է դատապարտվել


Չինաստանի երկաթուղու նախկին նախարար Լյու Չժիցզյուն դատապարտվել է գլխատման, հաղորդում է չինական պետական լրատվական գործակալությունը։

Նախկին նախարարը մեղադրվում է կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար։ Անցած տարի նրան ազատել են պաշտոնից և հեռացրել կոմկուսի շարքերից։

Նշվում է, որ որպես նախարար պաշտոնավարման ժամանակ Լյու Չժիցզյուն մեծ կաշառք է վերցրել ու յուրայիններին հաջողակ գործարքներ առաջարկել։

Մահվան դատապարված չինացի նախկին նախարարը մեծ քննադատության է արժանացել 2011 թվականին գնացքների վթարի համար, երբ զոհվեց 40 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG