Մատչելիության հղումներ

Ցուցարարները հարձակվել են Աթենքի քաղաքապետի վրա


Հունաստան - Բողոքի ցույց Աթենքում, արխիվ

Հունաստան - Բողոքի ցույց Աթենքում, արխիվ

Աթենքում ցուցարարները հարձակվել են քաղաքապետ Գիորգոս Կամինիսի վրա, երբ վերջինս հեռանում էր պետծառայողներին ուղղված գումարների կրճատմանը նվիրված խորհրդակցությունից։

Շենքի մոտ, որտեղ անցկացվել է խորհրդակցությունը, հավաքվել էր ցուցարարների բանակը՝ պահանջելով իշխանություններից հրաժարվել հազարավոր պետծառայողների կրճատման ծրագրից, ինչի դիմաց Հունաստանը նոր վարկեր կստանա Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից։

Ինչպես հաղորդվում է, Աթենքի քաղաքապետին ցուցարարները սկսել են հրել և ծեծել, Կամինիսը լուրջ վնասվածքներ չի ստացել։

Այսօր նախատեսվում է Եվրամիության նախարարների հետ հանդիպումը, որի ընթացքում կլուծվի Հունաստանին հերթական 8 միլիարդ դոլար վարկի հատկացման հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG