Մատչելիության հղումներ

ԷլԲարադեյը` Եգիպտոսի անցումային վարչապետ


Եգիպտոսի Ազգային փրկության ճակատի ղեկավար Մոհամադ ԷլԲարադեյի հուլիսի 3-ի ելույթը նախագահ Մոհամադ Մուրսիի պաշտոնանկության առիթով
Եգիպտոսի Ազգային փրկության ճակատի ղեկավար Մոհամադ ԷլԲարադեյի հուլիսի 3-ի ելույթը նախագահ Մոհամադ Մուրսիի պաշտոնանկության առիթով
Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մահմուդ Մանսուրը Ազգային փրկության ճակատի առաջնորդ, լիբերալ քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամադ ԷլԲարադեյին նշանակել է անցումային վարչապետ։

Գահընկեց արված նախագահ Մոհամադ Մուրսիի աջակիցները զայրույթով են արձագանքել նախագահի պաշտոնակատարի որոշմանը, Կահիրեում նորից տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ։

Հինգշաբթի օրը խոսելով նախագահ Մոհամադ Մուրսիին զինվորականների նախաձեռնությամբ իշխանությունից զրկելու մասին, ԷլԲարադեյն ասել է, որ բանակի միջամտությունը կարելի է արդարացնել, քանի որ երկիրը հայտնվել է «մուրճի եւ սալի արանքում»։։

«Դա շատ ցավալի, սակայն պարտադրված քայլ էր, ոչ ոք չէր ուզում, որ այդպիսի վախճան լինի, բայց, դժբախտաբար, Մուրսին վերջին ամիսներին իրեն փարավոնի տեղ էր դրել։ Նա վատնել է իր քաղաքական ժառանգությունը։ Եգիպտոսը դեմոկրատական գործընթաց իրականացնելու փոխարեն թեւակոխել է ձեռնամարտի փուլ»,- ասել է Մոհամադ ԷլԲարադեյը։

Միայն ուրբաթ օրվա բախումներում Եգիպտոսում սպանվել է ավելի քան 30 եւ վնասվածք է ստացել շուրջ 1000 մարդ։

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG