Մատչելիության հղումներ

Պակիստանում գնացքի և մոտորիկշայի բախման հետևանքով 12 մարդ է զոհվել


Պակիստանի Փենջաբ նահանգում գնացքը բախվել է մոտորիկշային: Առնվազն 12 մարդ՝ այդ թվում երկու երեխա, զոհվել են: Կան վիրավորներ:

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել այն պահին, երբ մոտորիկշայի վարորդը փորձել է հատել երկաթուղին:

Վթարը տեղի է ունեցել Լախորից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շեյխուպուրա քաղաքում:

Մոտորիկշան մարդկանց ու բեռներ տեղափոխելու համար հարմարեցված եռանիվ մոտոցիկլետ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG