Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան Հորդանանին կհանձնի արմատական իսլամիստին


Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ վաղը Հորդանանին կհանձնվի արմատական մահմեդական քարոզիչ Աբու Քաթադան:

Times թերթն այսօր գրել է, որ Քաթադան վաղն առավոտյան հատուկ չվերթով կուղարկվի Հորդանան, որտեղ նրան մեղսագրվում է առնչություն ահաբեկչական գործուներությանը:

Telegraph պարբերականի տվյալներով, իսլամիստին ուղեկցելու էր դիտորդներ հորդանանյան իրավապաշտպան կազմակերպություններից:

Բրիտանական իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել այդ հրապարակումները:

Քաթադան, ում իսպանացի մի դատավոր անվանել էր «Ուսամա բին Լադենի աջ ձեռքը Եվրոպայում», առաջին անգամ ձերբակալվել էր 2001 թվականին: Այդ ժամանակից ի վեր հիմնականում գտնվել է ազատազրկման վայրերում: Վերջին անգամ ձերբակալվել է անցած տարվա մարտին՝ գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար:

Քաթադայի արտահանձնումը հնարավոր է դարձել շնորհիվ Հորդանանի՝ արտահանձնման մասին պայմանագիրը հավանության արժանացնելուն: Մինչեւ այդ բրիտանացի դատավորները նրան արտահանձնելու վճիռ կայացնելուց խուսափում էին՝ ելնելով Հորդանանում նրա նկատմամբ անարդարացի դատավճռի մտավախությունից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG