Մատչելիության հղումներ

Հայաստանը այսօր տոնում է Սահմանադրության օրը:

Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Հուլիսի 5-ն իսկապես պատմական օր է մեզ համար: Այդ օրը մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը: Բայց նաև պարզ էր բոլորի համար, որ հանրաքվեով մեկ օրում ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն չեն դառնում: Դա երկար ճանապարհ է և լուրջ գործընթաց»:

«Մեր երկրի Հիմնական օրենքը կոչված է երաշխավորելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Մենք, որպես պետություն և որպես հասարակություն, քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն մեծ նպատակը, որ արտահայտված է մեր Սահմանադրության մեջ», - նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը:

«Կրկին շնորհավորելով պետական այս կարևոր տոնի առթիվ՝ ցանկանում եմ բոլորիս օր օրի ամրացող պետություն, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հետևողական երաշխավորում և իրավունքի գերակայության սկզբունքի իրացում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում», - ասված է նախագահի ուղերձում:

Հայաստանի Երրորդ Հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ի հանրաքվեով: Տասը տարի անց՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունվեցին սահմանադրական փոփոխություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG