Մատչելիության հղումներ

Պլանային դիտարկում Թալիշի մերձակայքում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ

ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, շփման գծի հակառակ կողմից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG