Մատչելիության հղումներ

Բաքվում «խաղաղ կարգավորման հույսերը նվազում են»


Նովրուզ Մամեդով, արխիվ
Նովրուզ Մամեդով, արխիվ
«Պրոցեսների շարունակվելը այնպես, ինչպես դրանք հիմա են ընթանում, նվազեցնում է հակամարտության խաղաղ կարգավորման մեր հույսերը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը՝ նշելով, թե դա անձնական կարծիքն է:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լոնդոնում բրիտանա - ադրբեջանական հարաբերություններին նվիրված կոնֆերանսի ժամանակ Մամեդովը ասել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը դեռևս առաջընթացի չեն հանգեցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով՝ համանախագահների հայտարարություններում հղում չի արվում միջազգային իրավունքին և Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերին: «Նույնիսկ վերջին շրջանում այդ կապակցությամբ հայտարարությունները տարբերվում են 5-6 տարի առաջ միջազգային տարբեր կազմակերպությունների ընդունած փաստաթղթերում արտացոլված հարցերից: Դա խնդիրներ է առաջացնում քննարկման ընթացքում», - հայտարարել է Մամեդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG