Մատչելիության հղումներ

Վաղը Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում


Երկիր մոլորակը
Երկիր մոլորակը
Հուլիսի 5-ին Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 15-ին Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է ափելիոն (հունարեն «ափ»` հեռու և «հելիոս»` Արեգակ բառերից) կամ արևահեռ կետ:

Ինչպես նշված է Հայկական աստղագիտական ընկերության հաղորդագրությունում, Երկրի միջին հեռավորությունն Արեգակից մոտ 149.6 միլիոն կիլոմետր է, որն ընդունված է որպես 1 աստղագիտական միավոր, սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձև է, այդ հեռավորությունը փոփոխվում է մոտ 147-152 միլիոն կիլոմետրի սահմաններում, և Երկիրն Արեգակից միշտ նույն հեռավորության վրա չէ:

«Կա սխալ տեսակետ, որ Երկրի վրա տարվա եղանակների փոփոխությունը տեղի է ունենում Արեգակից հեռավորության փոփոխության պատճառով, սակայն այդ տարբերությունն ընդամենը 3 տոկոս է և չի կարող էապես ազդել Արեգակից Երկիր հասնող ջերմության վրա: Ավելին, Երկիրն Արեգակին ավելի մոտ է ձմռանը` հունվարի սկզբին, երբ գտնվում է պերիհելիոնում կամ արևամերձ կետում, իսկ ամենահեռուն` ամռանը: Այդ պատճառով հյուսիսային կիսագնդում ամռան և ձմռան տարբերությունը մի փոքր մեղմանում է, իսկ հարավային կիսագնդում` սաստկանում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG