Մատչելիության հղումներ

Գյուղնախարարություն․ Պտուղ-բանջարեղենի արտահանումը եռապատկվել է


Ծիրանի բերքահավաք, արխիվ

Ծիրանի բերքահավաք, արխիվ

Այսօրվա դրությամբ, ընթացիկ տարում Հայաստանից արտահանվել է պտուղ-բանջարեղենի աննախադեպ ծավալ՝ շուրջ 25 հազար 493 տոննա, որը եռակի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ: Այդ մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը՝ նշելով, որ նախորդ տարի նույն օրվա դրությամբ արտահանվել էր 8 հազար 303 տոննա պտուղ-բանջարեղեն:

Միայն ծիրանի արտահանումը, օրվա օպերատիվ տվյալով, 12 հազար 243 տոննա է՝ նախորդ տարեշրջանի տվյալի՝ 6 հազար 170 տոննա, գրեթե կրկնապատիկը, ասված է գյուղնախարարության հաղորդագրությունում:

Տեղերից ամեն ժամ ստացվող և վերլուծության ենթարկվող տեղեկատվությամբ՝ մթերվել է շուրջ 4 հազար 502 տոննա պտուղ և 338 տոննա բանջարեղեն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն էր՝ 2 հազար 282 տոննա պտուղ և 309 տոննա բանջարեղեն:

Տարվա բերքառատ լինելը եւ նման աճը գյուղնախարարությունը բացատրում է գյուղատնտեսական նոր քաղաքականությամբ, պետական օժանդակության համալիր ծրագրերով և եղանակային բարենպաստ պայմաններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG