Մատչելիության հղումներ

logo-print

Զանգվածային թունավորում Դավթաշենում


Հունիսի 28-30-ն Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչներն ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ հայտնելով, որ գյուղացիների մոտ նկատվել է ընդհանուր թուլություն, գլխապտույտ, փսխում և այլ ախտանիշներ: Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության անցկացած ստուգումների արդյունքում պարզվել է, որ գյուղի բնակիչներն ունեցել են աղիքային խանգարումներ, 79 քաղաքացու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ մեկ մարդ հոսպիտալացվել է: Նախնական տվյալներով աղիքային ինֆեկցիան առաջացել է խմելու ջրից:

XS
SM
MD
LG