Մատչելիության հղումներ

Մարսելի քաղաքապետը աշնանը կայցելի Երևան


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով աշնանը Հայաստանի մայրաքաղաք պաշտոնական այց կկատարի ֆրանսիական Մարսել քաղաքի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը:

«Մարսելի քաղաքապետի այս տարի նախատեսված պաշտոնական միակ այցը լինելու է Երևան, ինչի մասին պարոն Ժան-Կլոդ Գոդենը հպարտորեն հայտարարեց «Մարսելը 2013 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ», - այսօր Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ փոխանցել է Մարսելի փոխքաղաքապետ Կոլետ Բաբուչյանը:

Երևանի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ Մարսելի քաղաքապետի ողջույններն ու շնորհավորանքը փոխանցելով Մարգարյանին՝ Բաբուչյանը մեկ անգամ ևս հավաստել է, որ երկու քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական կապերը հետզհետե ավելի շատ գործնական ծրագրերի կվերածվեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Կոլետ Բաբուչյանը տեղեկացրել է նաև, որ Մարսելը 2013 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու շրջանակում քաղաքում բացվել է Անրի Վերնոյի անվան հրապարակ, բացի այդ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին էլ շնորհվել է Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG