Մատչելիության հղումներ

Աշխատանքային խումբ՝ բանակում մահվան դեպքերի գործերը ուսումնասիրելու համար


Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ

Հայաստանի զինվորական դատախազությունը նախաձեռնել է ստեղծել աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատականն է ներկայացնելու այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ:

Զինդատախազության հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011 թվականի հունվարի 1-ից հետո: Աշխատանքային խմբի ներկայացրած խորհրդատվական եզրակացության հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ:

Աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև Զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող՝ Հայաստանի տարածքում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների մասնագիտությամբ իրավաբան ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG