Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը կոչ է անում Սիրիայի հարեւաններին ընդունել փախստականներին


«Իրաքը, Հորդանանը եւ Թուրքիան կրկին պետք է բացեն իրենց սահմանային անցակետերը սիրիացի փախստականների համար», - ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության այսօր տարածած հայտարարության մեջ:

Կազմակերպության տվյալներով` այս երկրները կա՛մ փակել են սահմանային անցակետերի զգալի մասը, կա՛մ խիստ սահմանափակել դրանց անցանելիությունը:

Իրավապաշտպանները ընդգծում են, որ միջազգային օրենսդրությունը արգելում է արտաքսել մարդուն այն երկիր, որտեղ նրա կյանքը կամ ազատությունը վտանգված են, կամ թույլ չտալ, որ նա հեռանա այդ երկրից:

Human Rights Watch-ի տեղեկություններով, Սիրիայի սահմանամերձ շրջաններում կուտակվել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց չի թույլատրվում լքել երկիրը:


Տաթև Լազարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG