Մատչելիության հղումներ

Մեկնարկեց ջութակահարների և թավջութակահարների 9-րդ մրցույթը


Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր մեկնարկեց Ավետ Գաբրիելյանի եւ Սարգիս Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների 9-րդ հանրապետական մրցույթը:

Ավետ Գաբրիելյանի ու Սարգիս Ասլամազյանի նախաձեռնությամբ հեռավոր 1925 թվականին ստեղծել էր Կոմիտասի անվան լարային քառյակը: Նրանց անունը կրող պատանի ջութակահարների և թավջութակահարների հանրապետական մրցույթն անցկացվում է 1989 թվականից ի վեր՝ երեք տարին մեկ անգամ: Մրցույթի հիմնադիր նախագահը Կոմիտասի անվան պետական լարային քառյակի երկարամյա գեղարվեստական ղեկավար եւ առաջին ջութակ Էդվարդ Թադեւոսյանն է:

Մրցույթը կազմակերպիչներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, Կոմպոզիտորների եւ երաժիշտների միությունը եւ Կոմիտասի անվան պետական լարային քառյակը:

Այս տարի մրցույթին մասնակցում են 28 պատանի երաժիշտներ: Մրցանակակիրների անունները հայտնի կդառնան հուլիսի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG