Մատչելիության հղումներ

logo-print

Բրազիլիան վաստակեց Կոնֆեդերացիաների գավաթը


Brazil -- The planned Joao Havelange stadium in Rio de Janeiro, 24Sep2009

Brazil -- The planned Joao Havelange stadium in Rio de Janeiro, 24Sep2009

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչում անցած գիշեր հանդիպել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ եւ հաղթել է 3-0 հաշվով։

Երկու գոլի հեղինակ է դարձել Ֆրեդը (2-րդ եւ 47-րդ րոպեներին) եւ մեկ գոլ է խփել երիտասարդ աստղ Նեյմարը (44-րդ րոպեին)։

Իսպանացի Սերխիո Ռամոսը եզրափակիչում չի իրականացրել 11-մետրանոց տուգանային հարվածը։ Իսպանացիներից կոպիտ խաղի համար դաշտից հեռացվել է Ժերար Պիկեն։

Նույն օրը եզրափակիչ հանդիպումից մի քանի ժամ առաջ Իտալիայի եւ Ուրուգվայի հավաքականները պայքարել են երրորդ տեղի համար։

Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է 2-2, իտալացիները հաղթել են 11-մետրանոց հարվածներով 3-2 հաշվով եւ զբաղեցրել են երրորդ տեղը։

Բրազիլիայի հավաքանը երրորդ անգամ անընդմեջ է վաստակել Կոնֆեդերացիաների գավաթը, որը համարվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նախորդող կարեւոր մրցաշարը։

2014 թվականի աշխարհի առաջնությունը նույնպես տեղի կունենա Բրազիլիայում։

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG