Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Կորսիկա կղզում մեկնարկել է «Տուր դե Ֆրանս» հանրահայտ հեծանվավազքը, որն այս տարի հարյուրերորդ անգամ է անցկացվում: Մրցաշարի հարյուրամյա պատմության մեջ այն առաջին անգամ է սկսվում Կորսիկայից եւ երեք շաբաթ անց ավանդաբար ավարտվելու է Փարիզի կենտրոնում:

«Տուր դե Ֆրանս»-ը մեկնարկում է վերջին շրջանում դոպինգային սկանդալների ֆոնին, սակայն մրցույթի մասնակիցները վստահեցնում են, որ արգելված խթանիչներ չեն օգտագործում:

Առաջին «Տուր դե Ֆրանս»-ը անցկացվել է 1903 թվականին` ի սկզբանե որպես L’Auto թերթի գովազդային միջոցառում, սակայն հետագայում այն դարձել է ամենահեղինակավոր եւ հայտնի հեծանվային մրցաշարը աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG