Մատչելիության հղումներ

Եգիպտոսում կրկին լարված իրավիճակ է


Հակակառավարական ցույց Թահրիրի հրապարակում, Կահիրե, 28-ը հունիսի, 2013
Հակակառավարական ցույց Թահրիրի հրապարակում, Կահիրե, 28-ը հունիսի, 2013
Եգիպտոսում կրկին իրավիճակը լարված է, հակակառավարական ընդվզումը ուժգնացել է:

Եգիպտոսում ամերիկյան դեսպանատան օժանդակ անձնակազմին հանձնարարվել է լքել այդ երկրի տարածքը: Այդ հանձնարարականը տրվել է այն բանից հետո, երբ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցների եւ հակառակորդների միջեւ բախումների հետեւանքով երեք հոգի է զոհվել, այդ թվում եւ ԱՄՆ-ի մեկ քաղաքացի, ով դանակահարվել է անկարգությունները նկարահանելու ժամանակ:

ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացնում է ամերիկացիներին խուսափել Եգիպտոս այցերից:

Հունիսի 30-ին լրանում է Մուհամեդ Մուրսիի նախագահության մեկ տարին. այդ օրը եւս տեղի կունենան լայնամասշտաբ բողոքի ակցիաներ նրա հրաժարականի պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG