Մատչելիության հղումներ

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ուգանդայի և Մավրիկիոսի հետ


Հունիսի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի եւ Ուգանդայի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Ռիչարդ Նդուհուրան ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում` Ուգանդայի դիվանագիտական ներկայացուցչությունում, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը:

Նույն օրը Նյու Յորքում` Հայաստանի մշտական ներկայացուցչությունում, ստորագրվել է Հայաստանի եւ Մավրիկիոսի միջեւ երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG