Մատչելիության հղումներ

«Քարնեգի» կենտրոնի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը շուտով կներակայցնի իր «Սեւ այգի» գրքի լրացված վերահրատարակությունը: Հուլիսին փորձագետը ծրագրում է Հայաստան գալ` ներկայացնելու գիրքը Երեւանում, իսկ ավելի ուշ այն կներկայացվի նաեւ Ադրեբջանում:

Թոմաս դե Վաալի խոսքով` տասը տարի առաջ հրատարակված գրքում փոփոխություններ չի կատարել, միայն լրացրել է` վերջում երեք նոր գլուխ ավելացնելով, որոնք ընդգրկում են այդ տասնամյակի զարգացումները, սակայն իրավիճակը դեռ գլոբալ առումով նույնն է` 1994 թվականից ի վեր «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» է, ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթանում, սակայն հակամարտությունը լուծված չէ: Խաղաղության համաձայնագիրը այժմ ավելի հեռու է թվում, քան երբեւէ, իսկ մարդիկ սկսել են խոսել հակամարտության վերսկսման հնարավորությունից:

Անցած տասնամյակում հիմնական փոփոխությունը, ըստ դե Վաալի, այն է, որ Ադրբեջանը հզորացել է, որպես գազ եւ նավթ արտահանող երկիր, այն այժմ ավելի հարուստ, ավելի ուժեղ երկիր է, քան տասը տարի առաջ:

Հայաստանը այժմ փոքր-ինչ ավելի կայուն է, քան նախկինում, սակայն, ըստ փորձագետի, անցած տասնամյակում Հայաստանը ավելի քիչ է փոխվել:

«Փոխարենը նկատելի փոփոխություններ են տեղի ուենցել Ղարաբաղում. այն վերականգնվել է, վերակառուցվել, եւ այժմ ավերակներ հազիվ թե տեսնես Ղարաբաղում», - նկատում է դե Վաալն ու շարունակում, թե այժմ ավելի դժվար է տեսնել, թե որտեղ է վերջանում Լեռնային Ղարաբաղը, եւ որտեղ են սկսվում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջանները, մինչդեռ մի քանի տարի առաջ տարբերությունն ակնհայտ էր :

Թոմաս դե Վաալը կարծում է, որ սպառազինությունների կուտակում է ընթանում թե՛ Արդբեջանում, թե՛ Հայաստանում, եւ մտավախություն հայտնում, որ եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, ապա անգամ մի քանի օրվա ընթացքում ավերածություններն ավելի մեծ կլինեն, իսկ հետեւանքները առավել կործանարար, քան 90 ականների պատերազմի երեք տարիների ընթացքում:

Փորձագետը կարծում է, որ եթե վերսկսվի պատերազմը, ապա այն չի սահմանափփակվի միայն Հայաստանով, Ադրբեջանով եւ Ղարաբաղով, այլ շատ ավելի լայն տարածաշրջան կընդգրկի, եւ դա, նրա խոսքով, դրական է, քանի որ հարեւան երկները շահագրգռված են կանխել ռազմական գործողությունների վերսկսումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG