Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունեց Իրաքի դեսպանի հավատարմագրերը


Լուսանկարը` նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը` նախագահի պաշտոնական կայքէջի

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրաքի նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդը:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին եւ վստահություն հայտնել, որ Հայաստանում Իրաքի դեսպանության վերաբացումը եւ դեսպան Խալեդի կողմից դիվանագիտական առաքելության ստանձնումն զգալի առաջընթաց կապահովի պատմականորեն ձեւավորված հայ - իրաքյան բարիդրացիական հարաբերություններում:

Ընդգծելով, որ այսօր հազարավոր հայեր են ապրում Իրաքում, ովքեր երկկողմ կապերի սերտացման գործում կարող են բնական կամուրջ հանդիսանալ Հայաստանի եւ Իրաքի միջեւ, նախագահը կարեւորել է քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակութային կապերի ամրապնդումն ու ակտիվ գործակցությունը նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արեւելքում վերջին տարիներին տիրող անկայուն վիճակի, տարածաշրջանի ներկայիս զարգացումների շուրջ եւս:

Դեսպանը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ - իրաքյան բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG