Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի կուսակցությունը բոյկոտ հայտարարեց


Վրաստանի խորհրդարանի նիստը Քութաիսիում, արխիվ

Վրաստանի խորհրդարանի նիստը Քութաիսիում, արխիվ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը անցնում է քաղաքական բոյկոտի ռեժիմի եւ դադարեցնում է աշխատանքը խորհրդարանում:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` պատգամավոր Լեւան Բեժաշվիլին խմբակցության անունից հայտարարել է, թե այն պայմաններում, երբ «իշխանությունները ոչնչացնում են կուսակցական ենթակառուցվածքը Թբիլիսիում», իրենք չեն կարող քննարկել սովորական օրենքներ:

«Մենք չենք կարող քննարկել սերիալների արգելման կամ նման այլ օրինագծեր, երբ մեր գործընկերներին ձերբակալում են մտացածին մեղադրանքներով», - ասել է Բեժաշվիլին` հավելելով, որ կուսակցության հետագա ծրագրերի մասին կտեղեկացնեն ավելի ուշ:

Վրաստանի ֆինանսների նախարարությունը ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանի 4 բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք նախկինում իշխող, ներկայումս ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG