Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակում զինվոր է վիրավորվել


Ադրբեջանի զինված ուժերի` Շամքիրի (Շամխոր) շրջանում տեղակայված զորամասի 19-ամյա շարքային Սուննեթ Դադաեւը ոտքին հրազենային վիրավորում է ստացել:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը որպես միջադեպի պատճառ նշել է զենքի հետ անզգույշ վերաբերմունքը:

Վիրավորված զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG