Մատչելիության հղումներ

Բողոքի ալիք Սաուդյան Արաբիայում


Բողոքի ալիք է բարձրանում Սաուդյան Արաբիայում: BBC-ի փոխանցմամբ` թագավորության արեւելյան հատվածում գտնվող Ավամիա քաղաքի մի քանի հազար շիա բնակիչներ դուրս են եկել բողոքի ակցիայի` վանկարկելով «Մա՜հ ալ-Սաուդ ընտանիքին»:

Բողոքի ակցիան հաջորդել է տեղի բնակիչներից մեկի թաղման արարողությանը, ով գնդակահարվել է ոստիկանների կողմից:

Սուննիական կրոնապետություն հանդիսացող Սաուդյան Արաբիայում, ուր մի քանի դար է ինչ իշխում է ալ-Սաուդ դինաստիան, մեծամասնություն են կազմում սուննի մահմեդականները:

Երկրի արեւելքում բնակվող շիա մահմեդականները բազմիցս հուզումներ են բարձրացրել` հայտարարելով, թե իրենց իրավունքները ոտնահարվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG