Մատչելիության հղումներ

Բրազիլիայում վերսկսվել են բախումները


Բրազիլիայում վերսկսվել են բախումները ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Անցած ժամերին ավելի քան 80 հոգի ձերբակալվել են երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Ֆորտալեզա քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ:

Բախումները նախորդել են Կոնֆեդերացիաների գավաթի Իսպանիա - Իտալիա ֆուտբոլային խաղին:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են իշխանություններից գործուն քայլեր ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում եւ սահմանափակել մյուս տարի Բրազիլիայում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար նախատեսված միջոցները` դրանք ուղղելով սոցիալական ապահովության ոլորտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG