Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց ներգաղթի վերաբերյալ օրինագծին


Միացյալ Նահանգների Սենատը հավանության է արժանացրել ներգաղթին վերաբերող օրինագիծը, որն առաջարկել է նախագահ Բարաք Օբաման:

Փաստաթուղթը սահմանում է, որ 13 տարվա ընթացքում ամերիկյան քաղաքացիություն կարող է տրվել 11 միլիոն ապօրինի ներգաղթողներին, ովքեր այսօր բնակվում են ԱՄՆ-ի տարածքում:

Բացի այդ, օրինագիծը բարեփոխման է ենթարկում օրինական ներգաղթի գործող համակարգը եւ մեկ միլիարդ դոլար է հատկացնում Մեքսիկայի հետ սահմանը ամրացնելու համար:

Մինչ նախագահ Օբամայի կողմից ստորագրվելը, օրինագիծը դեռ պետք է հավանության արժանանա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG