Սիրիահայերի վերաբերմունքը հայաստանյան ցածր աշխատավարձի նկատմամբ փոխվել է
Սիրիայի պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված հայերի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները վստահեցնում են, թե նրանց վերաբերմունքը աշխատանքի բնույթի եւ հայաստանյան ցածր աշխատավարձի նկատմամբ օրեցօր փոխվում է: Եթե նախկինում հրաժարվում էին այս կամ այն աշխատանքից կամ աշխատավարձից, ապա այսօր ավելի հեշտությամբ են համաձայնում: