Մատչելիության հղումներ

Տղա երեխաներին գերադասելով աղջիկներին` Հայաստանում սեռով պայմանավորված հղիության բազմաթիվ ընդհատումներ են լինում:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն սա հանգեցրել է նրան, որ 1991 թվականից ի վեր Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը` 2012-ի դրությամբ կազմելով 114 տղա 100 աղջկա դիմաց, մինդեռ նորմալ է համարվում 102-ից 106 տղա 100 աղջկա դիմաց:

Հայաստանում այժմ մինչեւ 15 տարեկան տղաները 39 հազարով գերազանցում են աղջիկներին, իսկ Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում արական սեռի նորածինների գերակշռությունն ավելի բարձր է, քան Չինաստանում:

Աղջիկներին տղաներով փոխարինելը իր պատճառներն ունի. հայերը տղա երեխաներին գերադասում են աղջիկներից, ինչպես նաեւ զույգերը նախընտրում են քիչ երեխա ունենալ: Այլ կերպ ասած, եթե նախկինում այնքան երեխա էին ունենում, մինչեւ տղա ծնվի, ապա հիմա ծնվող մեկը կամ երկուսից մեկը պարտադիր տղա պետք է լինի:

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը նշեց, որ քիչ երեխաներ ունենալու ձգտումը շատ դեպքերում ուղիղ կապված է երիտասարդների ստացած եկամուտի եւ նրանց սոցիալական պայմանների հետ:
XS
SM
MD
LG