Մատչելիության հղումներ

Շարմազանովը մեկնել է Աթենք


Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-30-ը աշխատանքային այցով կգտնվի Աթենքում՝ մասնակցելու Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 9-րդ Ազգային համագումարին:

ՀՀԿ-ի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` այցի շրջանակում նախատեսված են նաեւ հանդիպումներ հույն խորհրդարանականների հետ: Այսօր Շարմազանովը կհանդիպի Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան - Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի, իսկ վաղը՝ Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Տրագակիսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG