Մատչելիության հղումներ

«Անտարես» հրատարակչության եւ «Գրանիշ» գրական ակումբի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ անցկացվում է տարվա լավագույն պատմվածքի մրցույթ:

Անցած տարիների մրցույթներին ներկայացված լավագույն պատմվածքները հրատարկվել են առանձին ժողովածուներով:

Այս տարվա մրցույթի` «Արձակ – 2013»-ի, մեկնարկն ազդարարվեց այսօր` լրագրողների հետ նախաձեռնողների հանդիպմամբ:

Ներկայացվեց այս տարվա ժյուրին կամ ինչպես կազմակերպիչներն են անվանում` մրցատյանը` կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, գրականագետ Հայկ Համբարձումյանը եւ այլք:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացրեց այս տարվա նորամուծությունները. - «Ամենագլխավորն այն է, որ պատմվածքները կներկայացվեն միայն վերնագրերով եւ հեղինակային նշում չի լինի: Սա կազատագրի անվան տաբուից եւ ընդհանրապես անվան ներգործությունից: Մյուս կարեւոր նորամուծությունը մանկական պատմվածքի նոմինացիայի առանձնացումն է»:

Իսկ հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը փոխանցեց, թե իրենց նախաձեռնությունը սկսել են գնահատել արտասահմանում. - «Արդեն վրացիների հետ ունենք պայմանավորվածություն, որ իրենց ուժերով այս գրքերը այնտեղ վրացերեն կհրատարակվեն»:

Ընտրված լավագույն պատմվածները կհրատարակվեն առանձին ժողովածուով: Իսկ «Անտարես»-ը կհրատարակի մեծ մրցանակին արժանացած եւ առցանց քվեարկությամբ հաղթած պատմվածքի հեղինակի գիրքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG