Մատչելիության հղումներ

Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը եւ հավելեց, որ ուսումնասիրության համաձայն, ուսանողների հիմնական մասը կրթությունը չի շարունակում արտասահմանում ֆինանսական խնդիրների պատճառով:

«Ինչքան էլ պետական եւ Եվրամիության ծրագրերը կան, նույնիսկ այդ ծրագրերի շրջանակներում, երբ ուսանողները մեկնում են դա լրացուցիչ ֆինանսական ծախս է, քանի որ երեխան պետք է այնտեղ ապրի, սնվի: Այդ ծրագրերը հիմնականում փոխհատուցում են ուսման վարձը», - ասաց փոխնախարարը:

Կարինե Հարությունյանը նշեց, որ միջպետական ծրագրերի շրջանակներում ամերիկայն եւ եվրոպական բուհերում սովորելու համար տարեկան հատկացվում է 3-4 տեղ, իսկ միջազգային ծրագրերի շրջանակներում` 30-40 տեղ: Նա նշեց, որ իրենց նախաձեռնությամբ եւ միջոցներով մեկնող ուսանողների վերաբերյալ նախարարությունը տեղեկատվություն չունի: Փոխնախարարը տեղեկացրեց, որ հետազոտության համաձայն, հայ ուսանողների համար երկրորդ խոչընդոտը կրեդիտներն են. - «Որոշակի խնդիրներ կան կրեդիտների տեղափոխման հետ, որովհետեւ մեզ մոտ կրեդիտների տեղափոխման, փոխանցման համակարգը դեռ այնքան էլ լավ չի գործում»:

Հայաստանում Եվրոպական միության կենտրոնի կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը նշեց, որ իրենք հնարավորինս իրազեկում են ուսանողներին, մատչելի տեղեկատվություն տրամադրում եվրոպական փոխանակման ՝ «Էրասմուզ Մունդուս», «Թեմպուս» եւ մի քանի այլ ծրագրերի մասին, ինչը հնարավորություն է ընձեռնում առավել արդյունավետ մասնակցել կրթական տարբեր ծրագրերին ու ընդլայնել Հայաստանում կրթական շարժունակությունը:

Կարինե Հարությունայնը վստահեցրեց, որ հայաստանյան բուհերի դիպլոմների փոխճանաչման հետ կապված խնդիրներ չեն առաջանում:
XS
SM
MD
LG