Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրի են բերվել նոր չինական ավտոբուսներ


Փուչիկներով զարդարված չինական նոր մանուշակագույն 10 ավտոբուսներն այսօր Գյումրիի Վարդանանց հրապարակից մեկ սիմվոլիկ պտույտ կատարեցին՝ հասնելով մինչեւ Անի թաղամաս։

Դրանց առաջին ուղեւորները Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու քաղաքապետարանի աշխատակազմն էին։

«Փոխվելու է տրանսպորտի փիլիսոփայությունը քաղաքում եւ մենք ունենալու ենք շատ ավտոբուսներ», ֊ լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքապետը։

Ճանապարհին ավտոբուսները կանգնում էին եւ արդեն վաղուց միայն միկրոավտոբուսներին վարժված ուղեւորներին եւս հնարավորություն տալիս օգտվել նոր ավտոբուսներից։

Նոր ավտոբուսները վաղվանից կանոնավոր երթուղի դուրս կգան, թեեւ մինչեւ հուլիսի 1-ը կգործեն անվճար։

Քաղաքապետարանը նախատեսում է առաջիկայում դրանց թիվն ավելացնել եւս 60-70-ով եւ քաղաքային երթուղիներն ամբողջությամբ սպասարկել ավտոբուսներով՝ հրաժարվելով միկրոավտոբուսներից։
XS
SM
MD
LG