Մատչելիության հղումներ

Առեւտրականները պահանջում են Վերնիսաժի «իրենց» հատվածը


Երեւանի քաղաքապետարան, արխիվ
Երեւանի քաղաքապետարան, արխիվ

Երեւանի քաղաքապետարանի մոտ այսօր բողոքի ցույց էին կազմակերպել օգտագործված իրերի շուկայի առեւտրականները:

Երեւանի քաղաքապետարանի մոտ այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ շաբաթ-կիրակի օրերին գործող օգտագործված իրերի շուկայի առեւտրականները: Նրանց խոսքով շուկայի տարածքում շենք է կառուցվում, ինչը խոչնդոտում է իրենց աշխատանքին:

Քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող այգում հավաքված ցուցարարները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեցին, որ երկուսուկես տարի առաջ իրենց բռնի կերպով Վերնիսաժի՝ Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող հատվածից տեղափոխեցին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտին հարող տարածք, խոստանալով, որ այստեղ խոչընդոտի չեն հանդիպի, մինչդեռ արդեն երկու շաբաթ է ընդհանրապես չեն կարողանում առեւտրով զբաղվել, քանի որ այստեղ է կայանվում հարեւանությամբ իրականացվող շինարարությունում աշխատող շինտեխնիկան։ Նրանց տվյալներով, այդ շենքը պատկանում է ոստիկանությանը:

Ցույցի ընթացքում նրանց մոտեցավ քաղաքապետարանի ներկայացուցիչը, ով հավաստիացրեց որ առաջիկա օրերին այս հարցին լուծում կտան, մինչդեռ ցուցարարները պատասխանեցին, որ չեն հավատում այդ խոստումներին եւ սպառնացին առաջիկա շաբաթ-կիրակի օրերին պարզապես գրավել Վերնիսաժի այն հատվածը, որտեղ նախկինում առեւտուր էին անում, եթե քաղաքապետարանը իրենց բավարարող որոշում չկայացնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG